ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Արծրուն Հովհաննիսյան. Այն տեսանյութը, որը փորձել են ներկայացնել որպես ապացույց, ոչինչ չի ապացուցում

Արծրուն Հովհաննիսյան. Այն տեսանյութը, որը փորձել են ներկայացնել որպես ապացույց, ոչինչ չի ապացուցում
05.10.2020 | 13:08

Այսօր առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի հարավային ուղղությամբ, մեր զորքերը համառ մարտեր են վարում՝ հետ շպրտելով հակառակորդին՝ լրագրողների հետ ճեպազրուցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի ԶՈւ-ն սկսել է ինտենսիվորեն հրթիռակոծել Ստեփանակերտը, այս պահին տուժածների մասին տեղեկատվությունը ճշգրտվում է։

«Ընդհանուր առմամբ ռազմաճակատում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, որոշ հատվածներում փոխհրաձգությունները պահպանվել են։ Բայց վաղ առավոտյան ամեն ինչ սկսեց սաստկանալ։ Քիչ առաջ ապատեղեկատվություն տարածվեց ադրբեջանական կողմից, որ իբր ՀՀ որոշ շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը, մենք հայտարարեցինք, որ դա լիովին ապատեղեկատվություն է։ Այն տեսանյութը, որը փորձել են ներկայացնել որպես ապացույց, որևէ բան չի ապացուցում, թե տվյալ հրթիռային հարձակումները որտեղից են կիրառվում։ Եվ դեռ հարց է՝ ընդհանրապես հայաստանյան ու Արցախի հատվածից է, թե ընդհանրապես այլ պատերազմի մասին է խոսքը»,- ասաց նա։ Հովհաննիսյանը նշեց, որ շատ հաճախ Արցախի որոշ շրջաններ այս կամ այն կերպ արդեն ճանաչվում են որպես Հայաստանի մաս։ Արդեն որերորդ անգամ է այս գիծը տարվում է ադրբեջանական լրատվամիջոցներում։

Դիտվել է՝ 2006

Մեկնաբանություններ